Ֆասթ Շիֆթ տերմինալով փոխանցվող գումարները տեղ չեն հասնում․ քաղաքացին ահազանգում է
copy image url

Ֆասթ Շիֆթ տերմինալով փոխանցվող գումարները տեղ չեն հասնում․ քաղաքացին ահազանգում է

Ներքին 1 տարի առաջ - 12:53 17-01-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

«Երեկ երեկոյան 19։10-ի սահմաններում, Ֆասթ Շիֆթ տերմինալով 10․000 դրամ գումար եմ փոխանցել մեկ այլ քարտի, վճարումից հետո տերմինալը ինձ կտրոն չտրամադրեց, չնայած, որ ես սեղմել էի համապատասխան կոճակը։ Մի քանի րոպե անց հասկացա, որ գումարն էլ չի փոխանցվել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց քաղաքացին։

Նա պատմեց, որ րոպեներ անց զանգել է Ֆասթ Շիֆթ կազմակեպություն, բայց ոչ մեկ զանգերին չի պատասխանել, գրել է իրենց օգտահաշիվներին, սակայն նամակները նույնպես անպատասխան են մնացել․
«Մարդկանցից փողերը գողանալու նոր ձև է։ Երեխայիս դեղի գումարն էր, փոխանցել էի կնոջս հաշվին, բայց մինչև հիմա չի փոխանցվել։ Ոնց կարելի է այսքան անպատասխանատու ձևով աշխատել, ո՞վ է այս ամենը վերահսկում»։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր հետ նմանատիպ դեպք դեռևս ամիսներ առաջ է եղել ու չնայած օրեր տևող բողոքների, իր գումարը մինչ օրս Ֆասթ Շիֆթը հետ չի վերադարձրել։

«Էլի նույն տերմինալից գումար փոխանցեցի, այդ անգամ 5000 դրամ էր, զանգեցի իրենց մեկը մյուսի վրա գցեց, հետո արդեն զանգերիս չպատասխանեցին, ու մինչ օրս այդ գումարը ինձ չեն փոխանցել»,- եզրափակեց քաղաքացին։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:31 «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին