Ներքին 2 տարի առաջ - 07:12 17-01-2024

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու կապակցությամբ: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի նամակի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին ուշադրություն է հրավիրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի մասնագիտական իրավունքների խախտման ակնհայտ փաստի վրա: Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿՊՀ) անդամների թեկնածության քննարկման ժամանակ, իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից թիրախավորել էր «Ժողովուրդ» օրաթերթին, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր ՔՊ-ի եւ ԿՊՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի փակ հանդիպման մանրամասները, որտեղ իշխանական պատգամավորները ճնշել էին Հայկուհի Հարությունյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը ԱԺ միջանցքում Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր բացատրություն տալ հնչած ծանր մեղադրանքների վերաբերյալ: ՔՊ քարտուղարին հարց տալու համար ԱԺ-ն զրկեց լրագրողին հավատարմագրումից: «Ժողովուրդ» թերթը նամակով կատարվածի մասին տեղեկացրել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, որը, մեր գրությանը ի պատասխան, հայտնել է.

«Շնորհակալություն ենք հայտնում ձեր վերջին նամակի համար, որը գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրում է տիկին Մանուկյանի հավատարմագիրը ՀՀ Ազգային ժողովում չեղարկելու վրա։ Փաստաթուղթը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության համապատասխան ծառայություններին: Օգտվելով առիթից՝ նշենք, որ լրատվամիջոցների ազատության հետ կապված մտահոգությունները կարող են զեկուցվել նաեւ Եվրոպայի խորհրդի հարթակին՝ լրագրության պաշտպանությունը եւ լրագրողների անվտանգությունը խթանելու համար: Հարթակը նպատակ ունի բարելավել լրագրողների պաշտպանությունը, ավելի արդյունավետ հասցեագրել լրագրողների նկատմամբ կիրառվող սպառնալիքները եւ բռնությունները, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում խթանել վաղ նախազգուշացման մեխանիզմները եւ արագ արձագանքման կարողությունները»: Այսպիսով, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է ՀՀ-ում լրագրողին հավատարմագրից զրկելու դեպքի առիթով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով