Արտաքին 6 ամիս առաջ - 20:35 02-01-2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Խերսոնի մարզում ուկրաինական հարձակմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին լուրերով։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների և նավահանգիստների ոչնչացմամբ ինչպես Ուկրաինայում, ինչպես նաև ՌԴ- ում շարունակվող հարձակումների հետևանքով» - ասել է Դյուժարիկը:

Նա նշել է, որ գլխավոր քարտուղարն անհանգստացած է նաև Խերսոնի մարզում հարձակման մասին հաղորդագրություններով, որոնք, սակայն, ՄԱԿ-ը չի կարող ստուգել հասանելիություն չունենալու պատճառով:

«Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելված են միջազգային իրավունքով։ Որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ընդգծել է Դյուժարիկը։

Գուտերեշը նաև կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից