Հայաստանից, Արցախից և Սփյուռքից փորձագետներ կմեկնեն Անթիլիաս՝ քննարկելու Արցախի հարցը
copy image url

Հայաստանից, Արցախից և Սփյուռքից փորձագետներ կմեկնեն Անթիլիաս՝ քննարկելու Արցախի հարցը

Ներքին 1 տարի առաջ - 23:55 16-01-2024
Հայաստանից, Արցախից և Սփյուռքից փորձագետներ կմեկնեն Անթիլիաս։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Օրհնութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Ուրբաթ 19 եւ Շաբաթ 20 Յունուար 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի պիտի ունենայ «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Վերջին Իրադարձութիւնները» թեմայով խորհրդաժողով։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետին հրաւէրով Անթիլիաս կը ժամանեն Հայաստանէն, Արցախէն, Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Ֆրանսայէն եւ Զուիցերիայէն պատմագէտներ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ։
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Վերլուծման Եւ Իրազեկման Հարթակը (Վ.Ի.Հ.), որ յաջորդաբար ունեցած է 7 առցանց նիստեր, քննարկելու համար հայկական աշխարհի առնչուածութիւնը աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձութիւններուն, պիտի գումարէ առկայ խորհրդակցութիւններ Նորին Սրբութեան նախագահութեամբ։

Վ.Ի.Հ.ի մասնակիցներն են՝ Հայաստանէն փրոֆ․ Աշոտ Մելքոնեան, փրոֆ․ Ռուբէն Սաֆրաստեան, դոկտ․ Արմէն Մարուքեան, Արցախէն՝ դոկտ․ Վահրամ Բալայեան, Միացեալ Նահանգներէն՝ Հրայր Պալեան, հարաւային Ամերիկայէն՝ դոկտ․ Խաչիկ Տէր Ղուկասեան, Ֆրանսայէն Տիգրան Եկաւեան, Զուիցերիայէն՝ դոկտ․ Վիգէն Չթըրեան, Լիբանանէն՝ դոկտ․ Նորա Պայրագտարեան եւ Շահան Գանտահարեան։ Խորհրդակցութիւններուն քարտուղարութիւնը ստանձնած է Ահարոն Շխրտըմեան։

Օրակարգին ներառուած են Ազրպէյճանի պատմութեան նենգափոխումները դիմակայելու, Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի եւ անվտանգութեան երաշխաւորման իրաւական ուղիները որոնելու, տարծաշրջանային քաղաքական իրադարձութիւններու առնչութիւնները նախատեսելու, ռազմագերիներու եւ առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման աշխատանքներու մասին ուղղութիւններ ճշդելու եւ Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան պահպանման համար միջազգային ատեաններու յանձնառութիւնը ապահովելու առաջադրանքները։

Մեր ժողովուդի ժամանակակից պատմութեան ամենաճգնաժամային հանգրուաններէն մէկուն մէջ, հայրենիքի եւ Սփիւռքի մասնագիտական այս համախմբումը երկօրեայ նիստերով պիտի քննարկէ համահայկական օրակարգերու մշակման համար ուղենիշներ ճշդող հրատապ խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից