copy image url
Արտաքին Խոսք 5 ամիս առաջ - 21:00 16-01-2024

Էրդողանը վերահսկում է բանակը. Թուրքիայում ռազմական հեղաշրջումը քիչ հավանական է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան անդրադարձել էր Թուրքիայում նոր հեղաշրջումների հավանականությանը։ Նա պնդել էր, որ նման ծրագրեր ունի ԱՄՆ-ն՝ նշելով, որ վերջինս ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել 2016 թվականի հուլիսի 116-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում հաջողվեց այդ ժամանակ իր իշխանությունը պահել, հեղաշրջման փորձի համար մեղադրեց իր երբեմնի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, իսկ Վաշինգտոնը հրաժարվում է արտահանձնել նրան։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը ներկայումս Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու շանսերը բավական ցածր գնահատեց, քանի որ Էրդողանը վերջին տարիներին զինված ուժերում տրանսֆորմացիաներ է իրականացրել։ Նա նշեց, որ Էրդողանը խիստ նվազեցրել է Թուրքիայի զինված ուժերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը, և նրանք այժմ խիստ վերահսկվում են քաղաքական իշխանությունների կողմից։

«Այսօր Թուրքիայի բանակում, որը ժամանակին աշխարհիկ կառույց էր և պետության աշխարհիկության պահպանման հենասյուներից մեկն էր, այնքան փոխակերպումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով ավելի կրոնականացվել է և հայտնվել Էրդողանի ու էրդողանական էլիտայի ազդեցության տակ։ Հատկապես 2016 թվականի հեղաշրջման փորձն առիթ հանդիսացավ, որ բանակում այդ փոփոխությունները կատարվեն, ինչի հետևանքով էլ գործնականում շատ ցածր եմ համարում նոր ռազմական հեղաշրջան հնարավորությունը»,- ասաց նա։

Հարցին, թե որքանով է ԱՄՆ-ի շահերից բխում Թուրքիայում իրավիճակի ապակայունացումը, Մենուա Սողոմոնյան պատասխանեց, որ իրականում ԱՄՆ-ի շահերից է բխում Թուրքիային հետ բերել մինչէրդողանյան շրջանին։ Նրա խոսքով՝ այսօրվա Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Էրդողանի օրոք դարձել է շատ ինքնուրույն։ Նա նշում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար միշտ եղել է մոդել պետություն՝ մուսուլմանական բնակչությամբ, սակայն աշխարհիկ կարգերով։

Միջազգայնագետը նշում է՝ այսօր քիչ կան պետություններ, որտեղ բնակչությունը մուսուլման է, իսկ կարգերը՝ աշխարհիկ, ուստի միշտ խրախուսել է Թուրքիայի աշխարհիկ կարգավիճակը։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարի մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Հանրապետական-ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա աջակիցները լիբերալ-հանրապետական թևի ներկայացուցիչներ էին, ուստի ԱՄՆ-ին շատ ավելի ձեռնտու է այսպիսի Թուրքիան, որն ավելի շատ է իր հայացքն Արևմուտք տանում ու ավելի շահագրգռված է ԵՄ-ին անդամակցելու հարցում։

«Էրդողանական Թուրքիան շատ ինքնուրույն է դարձել և ԱՄՆ-ՌԴ հակամարտության տիրույթում շատ լավ դիրքավորվել է ու խաղում է։ Այս տեսանկյունից՝ եթե Թուրքիայում անկայունության արդյունքում կլինի այնպիսի իրավիճակ, որի հետևանքով պրոարևմտյան ու աշխարհիկ բնույթի ուժ կգա իշխանության, ապա դա ձեռնտու կլինի ԱՄՆ-ին»,-նկատեց նա։

Միջազգայնագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Էրդողանը բավականին ինքնուրույն է դարձել և այժմ խոսում է այն մասին, որ գլոբալ բազմաբևեռության աշխարհակարգում Թուրքիան ինքն էլ հավակնություններ ունի դառնալ այդպիսի մի բևեռ։ Նրա խոսքով՝ այդ բևեռը ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Չինաստանի համեմատ կարող է շատ ավելի թույլ լինել, բայց ամեն դեպքում ձգտում է նման բևեռ դառնալ։

«ԱՄ-ի համար կարևորություն ունեցող Պարսից ծոցի տարածաշրջանում, որն այսօր ակնհայտ հեգեմոն չունի, Թուրքիան ձգտում է դառնալ այդ տարածաշրջանի հեգեմոնը։ Քանի ԱՄՆ-ն էլ պայքարում է միաբևեռության պահպանման համար, ի դեմս Թուրքիայի նոր մրցակիցների հայտնվելը կնշանակի ավելի խճճված վիճակ, ավելի շատ մտահոգություններ, ավելի ոչ վերահսկելի Թուրքիա, ուստի աշխարհիկ բնույթով իշխանությունը շատ ավելի ձեռնտու կլինի Վաշինգտոնի համար»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com