Սպորտ 2 տարի առաջ - 13:02 14-01-2024

Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը

Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը: Փոխանցում է ArmSport.am-ը։

Տղամարկանց առաջնությունում հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը: Էրիկ Չաքրյան – Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան – Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան – Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, ովքեր ունեն 1,5 միավոր:

Կանանց առաջնությունում հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը: Մարիամ Ավետիսյան – Պոլինա Կոբակ և Աննա Խաչատրյան – Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 2 միավոր:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո