Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:58 12-01-2024

Վահագն Խաչատուրյանը վախեցել է․ ՀՊՏՀ խորհրդի նիստը հետաձգվել է

Այսօր՝ հունվարի 12-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պետք է տեղի ունենար կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, ով նույնպես պետք է մասնակցեր նիստին, ներկա էր լինելու նաև ռեկտորը՝ Դիանա Գալոյանը։

Քիչ առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ նիստն անորոշ ժամանակով հետաձգել են։ Oragir.News-ի տեղեկություններով՝ ամեն ինչ արել են, որ նիստի մասին տեղեկությունը չտարածվի, անգամ հաղորդագրություն չեն տվել, բայց երբ հասկացել են, որ նիստի մասին մամուլը տեղեկություն է ստացել, հետաձգել են այն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն իմացել է, որ ներկա են լինելու նաև մամուլի ներկայացուցիչները, հետաքրքրվելու են՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր նախագահությամբ բուհի ռեկտորը գող է, տալու են նաև այլ հարցեր, որոնց պատասխաններն ինքը չունի և հենց այդ պատճառով էլ առաջարկել է անորոշ ժամանակով հետաձգել նիստը։

Նշենք, որ ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Դիանա Գալոյանը ԱՄՆ-ի Neiman Marcus հագուստի խանութից գողություն էր կատարել, Լոս Անջելեսի դատարանում էլ դեպքի փաստով դատական գործ էր հարուցել։

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2020թ.-ին, երբ նրա դատվածությունը մարված չի եղել (մարվել է միայն 2023թ.-ին), ինչը ըստ նույն օրենքի նշանակում է, որ նրա լիազորությունները պետք է անմիջապես դադարեցվեն:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է