Ներքին 2 տարի առաջ - 20:07 11-01-2024

Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել․ Ստեփան Դանիելյան

Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Բլինքենը հայտարարել է, որ Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու հարցում կան առաջխաղացումներ, որի համար Թուրքիան նոր F16-ներ ու եղած ինքնաթիռների պահեստամասեր ստանալու ակնկալիքներ ունի: Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելը Բալթիկ ծովում և Կալինգրադի մարզի հետ կապի խնդիրներում Ռուսաստանի համար ստրատեգիական վտանգներ է առաջացնում:

Դեկտեմբերի 16-ին Էր-Ռիյադում ուկրաինական հարցով գաղտնի հանդիպում է եղել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի բարձր պաշտոնյաների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր կազմակերպիչներից է Բրիտանիան:

Սա նույնպես խորացրել Է Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած անվստահությանը:

Բրիտանիան Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական տանիքն է:

Այս զարգացումները կարող են նոր իրավիճակ ստեղծել հայ-ադրբեջանական բանակցություններում: Հիշենք, որ անցած տարվա սեպտերբերին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Արցախում ավարտին հասցվեց հայերի էթնիկ զտումները: Պատահական չէ, որ Ալիևը հրաժարվելով Եվրոմիության ու ԱՄՆ միջնորդությունից, հայ-ադրբեջանական բանակցություններում, հիմա արդեն հրաժարվում է նաև Մոսկվայի միջնորդությունից ու ուղղակի հայճադրբեջանական ֆորմատ է առաջարկում, առանց միջնորդների:

Ինչն է հետաքրքիր, Էր-Ռիյադում կայացած գաղտնի բանակցություններից հետո Դավոսում սպասվում է Ուկրաինայում խաղաղության բանաձևի շուրջ քննարկում, որին մասնակցելու է նաև Հայստանի Անվտանգության Խորհրդի քարտուղարը: Այստեղ առաջանում են հարցեր, թե որն է Հայաստանի այսպես կոչված կառավարության քաղաքականությունը, ինչ և ում խնդիրներն են սպասարկում և ինչ ստրատեգիական հաշվարկներ ունեն: Կառավարության ստրատեգիական հաշվարկների մասին հարցադրումը հռետորական է, հասկանալի է, որ ստրատեգիական մտածողությունն ու Հայաստանի կառավարությունն անհամատեղելի հասկացություններ են»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ