Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 10-01-2024

Խոլերայից մարդ է մահանալու, կոյուղաջրերը լցվում են բակ․ Շենգավիթի բնակիչներն ահազանգում են 

Արդեն 1 ամսից ավելի է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 66 հասցեում շենքի կոյուղատար խողովակը վնասվել և լցվում է բակ։ Բնակիչների խոսքով՝ այդ խնդիրը ո՛չ «Վեոլիա Ջրին» է անհանգստացնում, ո՛չ էլ թաղապետարանին։

«Զանգում ենք «Վեոլիա Ջուր» ասում են՝ կտեղեկացնենք խնդրի մասին, կգան կմաքրեն, 3 օր հետո նորից զանգում ենք, ասում են՝ մեզ մոտ ցույց է տալիս, որ եկել մաքրել են, բայց ոչ մեկ էլ չի եկել, չի մաքրել։ Այդ կեղտաջուրը անընդհատ հոսում է։ Անտանելի հոտ է գալիս շենքի տարածքից, մի քանի օրից արդեն խոլերայից մարդ է մահանալու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ կոյուղաջրի խողովակը շենքի մուտքի մոտ է, որը ժամանակին համապատասխան մարմինները եկել, մաքրել են, բայց վերջին տարիներին ոչ մի աշխատանքներ չեն իրականացրել, որի հետևանքով էլ առաջացել է այս խնդիրը։

«Այսօր գնացել եմ թաղապետարան, ասացին, որ ոչ մի բան անել չեն կարող, զանգեցի քաղաքապետարան, նույն պատասխանն էլ իրենցից ստացա։
Քաղաքապետարան, թաղապետարան, համատիրություն, բոլորին դիմել ենք, անգամ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ ենք զանգել, մեկը մյուսի վրա է գցում, ասում են՝ ոչ մեկ «Վեոլիա Ջրին» չի կարողանում պարտադրել, որ աշխատեն։ Ընտրությունների ժամանակ մի քանի տեղից եկան, նկարեցին, խոստացան, որ հարցը անպայման կլուծեն, բայց ընտրություններից հետո կորան»,- եզրափակեց շենքի բնակիչը։

Նշենք, որ հատկապես վերջին շրջանում «Վեոլիա Ջրի» սպասարկումից բազմաթիվ քաղաքացիներ են դժգոհում։ Բազմաթիվ են դեպքերը, երբ կոյուղաջրերը լցվել են բազմաբնակարան շենքերի նկուղները, ինչի հետևանքով ճաքեր են առաջանում, իսկ քաղաքապետարանը, թաղապետարանները, համատիրություններն ու «Վեոլիա Ջուրը» հարցը լուծելու փոխարեն մեկը մյուսի վրա են գցում։

Անի Ներկարարյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է