Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:02 10-01-2024

Առաջարկվում է ԱՊՀ երկրների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ միասնական մոտեցում ցուցաբերել

Համաձայնագրի նպատակն է համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ: Կսահմանվի կողմերի փոխգործակցության կարգը՝ անձը հաստատող և պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող, հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելով ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զեկուցողի խոսքով՝ թեև բանակցություններին մասնակցել են նաև ԱՊՀ անդամ մյուս պետությունները, բայց այս պահի դրությամբ համաձայնագիրը կիրառում են Ռուսաստանն ու Բելառուսը: Հայաստանը կլինի համաձայնագիրը վավերացնող երրորդ պետությունը:

«Համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը կմոտիվացնի ԱՊՀ անդամ մյուս պետություններին, որ ԱՊՀ տարածաշրջանում այս ուղղությամբ ևս միացյալ քաղաքականություն վարվի»,- ասել է Արփինե Սարգսյանն ու հավելել, որ այն քննարկվել է արդարադատության, ֆինանսների նախարարություններում ու ՍԴ-ում: Բոլոր կառույցները դրական արձանագրումներ են արել, նշվել է, որ այն Սահմանադրությանը չի հակասում:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ համաձայնագրով նախատեսվող վերապահմամբ եթե ՀՀ-ից հետո ԱՊՀ որևէ այլ անդամ երկիր միանա համաձայնագրին, ապա այդ պահին Հայաստանը կկարողանա դիտարկել տվյալ երկրի մասով որևէ վերապահում անելու հնարավորության հարցը: Նշվել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական համաձայնագիր ունենալ, որի շրջանակում գործընթացները կնույնականացվեն, ու միասնական քաղաքականություն կվարվի:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների տիրույթում համաձայնագիրը սահմանափակումներ չի մտցնում:

«Խոսքը յուրահատուկ իրավիճակի մասին է. համաձայնագրին միացող յուրաքանչյուր երկիր պետք է որոշում կայացնի, որ իր երկրում հարկադիր վտարման ենթակա անձ կա: Նրա՝ փաստաթուղթ չունենալու պարագայում միայն համաձայնագիրը կսկսի գործել: Այն քաղաքական բովանդակություն չունի և չի առնչվում անձանց՝ քրեական գործերով հետընդունման և հանձնման ոլորտում կողմերի համագործակցության հարցերին»,- ասել է պատգամավորն ու առաջարկել հաստատել օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը միաձայն կողմ քվեներով հաստատվել է հանձնաժողովի նիստում:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան