Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:32 10-01-2024

Բանակում սպանված 29-ամյա Միքայելը 2 երեխաների հայր էր 

Երեկ բանակում միանգամից մահվան 2 դեպք է գրանցվել։ 2-րդ զոհը ևս սպա է։

Հրազենային վիրավորում ստացածը ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում:

«Շատ խելոք համեստ տղա էր, երբևէ վատ բան չենք տեսել, ընտանիքն էլ շատ լավն է։ Նրա հայրն էլ նախկին զինվորական է:Չենք հավատում կատարվածին, չենք պատկերացնում, թե ինչը կարող էր սպանության պատճառ հանդիսանալ»,- Oragr.News-ի հետ զրույցում ասաց զինծառայողի համագյուղացիներից մեկը:
Միքայել Դանիելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր:



Նշենք, որ ՔԿ-ն այսօր հայտնել է, որ Միքայել Դանիելյանը մահացու վնասվածքը ստացել է իր ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։



Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ից հայտնել էին, որ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր ևս մեկ սպայի մահվան մասին: ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան