Ներքին 2 տարի առաջ - 21:50 09-01-2024

ԿԽՄԿ-ն Սյունիքում 2024-ին աջակցության ծրագրեր կիրականացնի բռնահանված արցախցիների համար

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Գոտչմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից․

«Հանդիպման մասնակիցները քննարկել են անցած տարվա ընթացքում Սյունիքում ԿԽՄԿ-ի կատարած աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու գործընթացում կազմակերպության ցուցաբերած աջակցության մասին։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին սերտ համագործակցության, փոխհամաձայնեցված աշխատանքի և հումանիտար առաքելության համար, որը հատկապես կարևոր է եղել ճգնաժամային իրավիճակներում։

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պատմել են նաև Սյունիքում 2024-ի համար արդեն հաստատված ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն թե՛ տեղահանված անձանց աջակցությանը, թե՛ նրանց տնտեսական զարգացման ու ինտեգրման նախաձեռնություններին, թե՛ Սյունիքում նրանց հյուրընկալած բնակավայրերի համաչափ զարգացմանը։

Կշարունակվի նաև կազմակերպության մանդատի ներքո իրականացվող մարդասիրական առաքելությունը՝ առաջին օգնության դասընթացներ, հոգեբանական աջակցություն, ընտանեկան կապերի վերականգնում և այլն։

Մարզպետ Ռ․Ղուկասյանը նշեց այն առաջնահերթությունները, որոնք ցանկալի է ներառված տեսնել այդ ծրագրերում, ինչպես նաև ներկայացրեց ԼՂ-ից Սյունիքում հաստատվածներին աջակցելու մեխանիզմների՝ մարզային իշխանության տեսլականը։

Հանդիպման կողմերը այսուհետ ևս սերտ ու արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են