Ներքին 2 տարի առաջ - 22:44 08-01-2024

Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն․ Արմեն Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։

Անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» հնարավոր կնքմանը՝ Գրիգորյանը նկատեց, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։

«Համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները ևս հանդիպեն»,- շեշտեց Գրիգորյանը։

Անդրադառնալով բանակցությունների դինամիկային՝ ԱԽՔ-ն նկատեց, որ կան հարցեր, որոնցում որոշակի առաջընթացներ էին գրանցվել բանավոր բանակցություններում, սակայն պայմանագրում դրանք ներառված չեն։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրները, ծանոթանալով «Խաղաղության պայմանագրի» դրույթներին, պնդում են, թե այնտեղ միայն ադրբեջանական շահն է առաջ տարվում, Արմեն Գրիգորյանը ասաց․ «Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն»։

««Խաղաղության պայմանագրի» նպատակը այն է, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք կարողանանք հասնել այդ խաղաղությանը։ «Խաղաղության պայմանագրի» նպատակը այն է, որ մենք երաշխիքներ ստեղծենք․ այդ երաշխիքները հայկաան կողմի առաջարկներով ստեղծվում են»,- ասաց Գրիգորյանը։

ԱԽՔ-ն բացառեց պայմանագրում որևէ «միջանցքի» մասին հարցի գոյությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից