Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:02 08-01-2024

Ընդամենը 2 ահազա՞նգ սննդի մասով, տարօրինակ փոքր թիվ չի՞ Երևան քաղաքի համար. Ավինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է երկու ահազանգ, որոնք վերաբերել են սննդամթերքի պահման պայմաններին և մակնշման խնդիրներին. Ահազանգերի մասով իրականացվել են վերահսկողական աշխատանքներ, արտառոց դեպքեր չեն եղել: Այս մասին նշվեց այսօր՝հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Սա զարմացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Ընդամենը երկո՞ւ: Տարօրինակ փոքր թիվ չի՞ Երևանի մասշտաբի համար: Ձեր թեժ գծի համարը ո՞նց ա:

Սիրելի երևանցիներ, ՍԱՏՄ-ի թեժ գծի համարն է 118, խնդրում եմ ահազանգերի դեպքում հենց այս համարով զանգել»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան