Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:07 08-01-2024

Գերատեսչությունների ղեկավարներին էր վերաբերվում. Մինասյանը` Անդրեասյանի «Ձմեռ պապիկի» նամակի մասին

Կարեն Անդրեասյանի՝ Ձմեռ պապիկին գրված նամակը կարդացել եմ։ Ձմեռ պապիկը, ենթադրում եմ, բոլոր այն գերատեսչությունների ղեկավարներն են, որոնք հնարավորություն ունեն աջակցելու դատական բլոկի խնդրանքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքն է Կարեն Անդրեասյանի Ձմեռ պապիկը։

«Դրանց ամենացավոտ կետը, որ հիշում եմ՝ հենց դատավորների օգնականների և քարտուղարների աշխատավարձերն են։ Ձեզ հետ պետք է անկեղծ լինեմ, որ դատավորի իրական թիկունքը, դատական վճռի որակի, ինտենսիվության, մենեջմենթի ամենակարևոր օղակը դատավորի օգնականն ու քարտուղարն են և պետք է բոլորս աշխատենք, որ այդ վերջին օղակի հարցն էլ լուծենք, ինչպես նաև՝ քաղծառայողների, որոնց աշխատավարձերն էլ շատ ցածր են»,- ասաց Մինասյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»