copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:43 05-01-2024

Քարաշամբ-Արգել ճանապարհին բախվել են «Нива»-ները․ կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Քարաշամբ-Արգել գյուղամիջյան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դանիելյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 37GM070 համարանիշի և Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ասոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35XP878 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: