Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:30 03-01-2024

Հայաստանը դավաճանեց երուսաղեմահայությանն ու հայկական շահին․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Հայաստանը դավաճանեց երուսաղեմահայությանն ու հայկական շահին

Հունվարի 5-6-ին , երբ արդեն սուրբ Հարության տոնին ընդառաջ շատերը հայացքն ուղղեն Երուսաղեմ՝ սուրբ Հարության տաճարին չեն էլ նկատի, որ Արցախի դավաճանվածությունից հետո համաշխարհային հոգեւոր-քաղաքական կյանքում հայ ժողովրդի մեծագույն ուժականության՝ սուրբ երկրում Հայ առաքելական եկեղեցու տիրական ներկայության վտանգավծության պայմաններում Հայաստանը երկրորդ դավաճանությունն արեց։
Այս օրերին երուսաղեմահայության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գույքի, ունեցվածքի, իրավունքի ու ներկայության դեմ իսրայելցի ծայրահեղականների արշավանքները, հարձակումները, հրեական պետության կրավորական կեցվածքը որեւէ կերպ Հայաստանի արտաքին գործերի նախարարության համար անհանգստության առիթ չդարձավ, ու պաշտոնական Երեւանից քար լռություն. որեւէ դատապարտում, դիվանագիտական քայլ, արձագանք չեղավ։ Նույն Ֆրանսիան իր դիվանագետի շուրթերով էր արտահայտում անհանգստույթունը, իսկ մեր դիվանագիտական կորպուսում կամակոր երեխային հատուկ ճղճիմ ներքաղաքական խաղերն էին միայն, երբ ՔՊ քիմքին հաճո լինելու համար Իրաքի պես կարեւոր երկրում միայն 2023-ի սեպտեմբերի 4-ին դեսպան նշանակված Միսակ Բալասանյանին դեկտեմբերի 29-ին արդեն ետ կանչեցին։

Երուսաղեմում հայության դարավոր ներկայությունը հայկականության ներուժն է, մեր եզակի վճռական համաշխարհային դերակատարումը, հատկապես տարածաշրջանային նման պրկված պայմաններում։ Համաշխարհային հարթակներում Հայաստանի Հանրապետության հետ հաշվի էին նստում Արցախի գործոնով, Երուսաղեմում հայության ներկայությամբ։ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը դավաճանված է, երուսաղեմահայությունը, սաղիմահայությունը դավաճանված է, Մայր Աթոռը թշնամական հարձակման թիրախում է Հայրենիքում։

Հ.Գ. Այսօր ցավալի լուր ստացվեց, որ 90 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության անդամ, Պոլսո Հայոց պատրիարքության երեցագույն սպասավոր Արիս արք. Շիրվանյանը: Բնականաբար Սջյոջռքի Չհանձնակատարի գրասենյակից ցավակցական ոչ մի խոսք չենք լսի»,- գրել է Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին