Միտք Ներքին 2 տարի առաջ - 01:24 03-01-2024

Փորձում են վիժեցնել հայ-հնդկական ռազմաստրատեգիական համագործակցությունը. Ապրես Զոհրաբյան

Ապրես Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում վերջին շրջանում հակահնդկական, ռասիստական տրամադրություններ տարածողները կամ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված ագիտպրոպն է կամ էլ դրա ազդեցության տակ մնացած հայերը։Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ռուսական հատուկ ծառայությունները շատ դեպքերում աշխատում են ադրբեջականի հետ ձեռք ձեռքի տված իրենց միջև ձեռք բերված ստրատեգիական համագործակցության տրամաբանության շրջանակներում։

Այս քայլերի նպատակն է հնդիկ աշխատանքային միգրանտների շուրջ ռասիստական տրամադրություններ սերմանելով , բախումներ հրահրել և <<ցույց տալ>> հայոց <<անհանդուրժող>> դեմքը <<միջազգային հանրության>> առաջ, վիժեցնել հայ -հնդկական ռազմաստրատեգիական համագործակցությունը, որից նրանք ակնհայտորեն <<մրսում>> են։

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այսօրվա պսեւդոնացիստական կլոունադան Գ. Նժդեհի արձանի մոտ, որի տեսաձայնագրությունները ադրբեջանական հատուկ ծառայությունները ուղարկել են իրենց երկրում հավատարմագրված բոլոր դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին և միջազգային ազդու լրատվամիջոցներին։

Ամենևին էլ պատահական չէ, որ վերջին հակահնդկական , ռասիստական տրամադրություն սերմանող նյութը հրապարակ նետվեց ռուս լրագրողի կողմից և եթե Հայաստանում դեռ կան իշխանություններ, իրավապահ մարմիններ ապա պետք է կտրուկ արձագանքեն։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի