Ներքին 2 տարի առաջ - 09:35 01-01-2024

ՀՅԴ երիտասարդները ի նշան բողոքի Հ1-ի մուտքի մոտ գրել են Թուրքիայի հանրային հեռուստաընկերության անունը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Կարճ ու կոնկրետ ուղերձ՝ «Հ1» կոչվող նիկոլական աղբակույտի մուտքի մոտ»։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը։ Փոխարենն առաջարկվել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չի նկատվել և մերժվել է։

Գիշերը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ի նշան բողոքի Հանրային հեռուստաընկերության Հ1-ի պահակակետի մոտ գրել են Թուրքիայի հանրային հեռուստաընկերության անունը՝ TRT1:




Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել