Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:23 29-12-2023

Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ արվում է իշխանության պահպանման համար

Դեկտեմբերի 28-ին ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հ1-ին տված հարցազրույցում նշել էր, որ ՌԴ-ն Հայաստանին չի մեղադրում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մեջ՝ հասկանալով, որ Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը։

Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են Արևմուտքի և ՌԴ պաշտոնյաները նշում, որ ՀՀ-ն վեկտոր է փոխում, իսկ ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ վարչապետը, ԱԳ նախարարը հայտարարում են, որ արտաքին քաղաքական վեկտոր չեն փոխում։

«Առաջին պայմանն այն է, որ Հայաստանի գործող կառավարությունը չունի քաղաքականություն և միաժամանակ փորձում է դեպի Արևմուտք ինչ-որ քայլեր կատարել՝ կտրելով Ռուսաստանի հետ եղած ֆունդամենտալ կապերը։ Արևմուտքում էլ շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորն է փոխում կամ ցանկանում է, որ այդ վեկտորը փոխվի»։

Քաղաքագետի խոսքով՝ այս անորոշության հետևանքն է, որ տարբեր կենտրոններում ինչ-որ սպասումներ են առաջանում․ «Չեմ կարծում, որ Արևմուտքն ու Ռուսաստանը գլոբալ պայմանավորվածություն ունեն Հայաստանի վերաբերյալ։ Բոլոր միջազգային կառույցներն արդեն քանդված են։ Եվ իմ կարծիքով՝ մի քանի տարի հետո նոր պատերազմական վիճակներ կլինեն։ Եվ եթե զուգահեռներ տանենք Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների հետ, երբ բոլորը բոլորի դեմ էին, ապա պետք է գա նմանատիպ մի փուլ, որ բոլորը նստեն սեղանի շուրջ և պայմանավորվեն, թե աշխարհում ինչ նոր կարգ են ձևավորվում»,- նշեց քաղաքագետը։

Հարցի շուրջ Oragir.News-ը զրուցեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։

«Վերջին երեք տարիների արդյունքում մենք տեսնում ենք, որ նման հարցերում, ի վերջո, ճիշտ է դուրս գալիս Նիկոլ Փաշինյանը։ Պե՞տք է իշխանությունը պահպանելու համար անել հայտարարություն, իսկ հաջորդ օրը հերքել այդ հայտարարությունը իշխանության պահպանման համար, Նիկոլ Փաշինյանը կանի դա։ Հայաստանն, ի վերջո, վեկտորը որ ուղղությամբ կփոխի, դա կախված է նրանից, թե որ կողմից կստանա իշխանության պահպանման երաշխիքներ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան