Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 19:00 27-12-2023

ԱՊՀ-ն սիմվոլիկ բան է. ավելի կարևոր է դիտարկել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Տևական դադարից հետո Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 25-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցեց ինչպես Անկախ պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին, որի նախագահությունը հունվարի 1-ից փոխանցվելու է ՀՀ-ին։

Այս իրադարձությունն ուշագրավ էր այն համատեքտում, որ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով ամիսներ շարունակ բոյկոտում էր ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ձևաչափով տեղի ունեցող հանդիպումները, և չէր բացառվում, որ այս հանդիպմանը նույնպես Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Հանդիպման շրջանակներում Փաշինյանը շփումներ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ կարևորում է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները, չնայած, դեռևս չի հասցրել ծանոթանալ դրանց արդյունքներին։

Հովիկ Աղազարյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի աշխատանքները չի բոյկոտում և այս կազմակերպությունից դժգոհություններ չունի։ «‎ՀԱՊԿ-ն ուրիշ է, ԵԱՏՄ-ն՝ ուրիշ։ ԱՊՀ-ն նույնպես լրացուցիչ ֆորմատ է, ուղղակի համատեղել են այս հավաքին, որտեղ ներկա էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները։ Այնպես որ սա ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, թեև ուղիղ իմաստով կապ չունի, բայց որոշակի կապ այնուամենայնիվ ունի»,- ասաց նա։‎

Պատգամավորը շեշտեց, որ անգամ ՀԱՊԿ-ի ֆորմատով հանդիպումներին մասնակցելուն ինքը դեմ չէ։ «‎Երբ դու կեցվածք են ընդունում, ու քո ասածները հաշվի են առնվում, հետևաբար դու էլ քո հերթին պետք է քայլեր ձեռնարկես։ Այնպես չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք եկել, բայց նորից եմ կրկնում՝ սա ՀԱՊԿ-ի ֆորմատը չէ»,- կարծում է նա։

Հարցին, թե ՔՊ-ի արտաքին քաղաքական տեսլականում նախատեսվո՞ւմ է ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից դուրս գալ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ԱՊՀ-ն սիմվոլիկ, խորհրդանշական ինչ-որ բան է՝ համոզմունք հայտնելով, որ այնտեղից դուրս գալ-չգալու հարցն այնքան էլ կարևոր չէ։

«Ավելի կարևոր է դիտարկել ՀԱՊԿ-ից, կամ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալ-չգալու հարցը։ Այդ հարցն էլ օրակարգում չկա, մենք շարունակում ենք մնալ այդ միավորումների անդամ, և ժամանակը ցույց կտա, թե մենք ինչ քայլեր պետք է կատարենք»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը