Ներքին 2 տարի առաջ - 22:39 26-12-2023

Ընդդիմադիրները դեմ էին պատգամավորական ծախսը 250․000 դարձնելուն, բայց դեմ չեն ստանալուն

Ազգային ժողովը 2021 թվականի հուլիսի 15-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50․000 դրամը 250․000 հազար դրամ դարձավ։

Ընդդիմադիր պատգամավորները կոշտ քննադատեցին Փաշինյանի թիմակիցների ընդունած այս նախագիծը։

«Հաշմանդամություն ունեցող երեխան ստանում է 25․000 դրամ, իսկ պատգամավորը գրպանի ծախս՝ 250 հազար դրամ»,- ասել էր ընդդիմադիր նախկին պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռոստոմյան էլ լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեն այդ գումարից, պատասխանել էր. «Կորոշենք. դա հաստատ կլինի օգտակար ուղղությամբ: Այս ձևերով քողարկել աշխատավարձի բարձրացումը ժողովրդի աղքատության մեջ, իսկապես անբարոյական է: Կոնկրետ գործողություններ ենք անելու 250․000-ի հետ կապված, կանենք, կիմանաք»։

Նույն խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ լրագորղների հետ ճեպազրույցում նշելէր, որ «Հայաստան» դաշինքը ՍԴ-ում վիճարկում է պատգամավորներին 250 հազարական դրամներ տալու և պարգեւատրումների համակարգը։ Նախագծի ընդունումից շուրջ 2․5 տարի է անցել։

Oragir.News-ը ԱԺ ընդդիամդիր խմբակցություններից հետաքրքրվել է, թե արդյոք ստանո՞ւմ են 250․000-ական դրամները, թե՞ հրաժարվում են դրանցից։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից մեզ այսպես պատասխանեցին․ «Դրանք նախատեսված են պատգամավորական գործունեություն ապահովելու համար։ Այն պատգամավորները, որոնք իրենց գործունեությունը լիարժեք կատարում են, բնականաբար այդ գումարները նպատակային ծախսվում են»։

«Հայաստան» խմբակցությունից էլ մեզ այսպիսի պատասխան տվեցին․ «Դրանք մտնում են պատգամավորական գործունեության ծախսերի շրջանակում և մեր մարզային այցերի ժամանակ, որոնք պարբերաբար կազմակերպվում են, այդ ծախսերով են լինում»։

Փաստացի ընդդիմադիր գործիչները դեմ էին պատգամավորական ծախսը 50․000-ից 250․000 դարձնելուն, բայց դեմ չեն ստանալուն։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան