Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:19 25-12-2023

Շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը խուսափում է պատասխանել Oragir.News-ի հարցերին

Դեկտեմբերի 20-ին կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։ Համաժողովի ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակներն ու նախանշվել «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:

Oragir.News-ը մի քանի օր է փորձել է ճշտել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանից, թե Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն, ըստ իրենց՝ քաղբանտարկյա՞լ է։ Ո՞ր հարցում կարող են համագործակցել ՔՊ իշխանության հետ։ Հնարավո՞ր է շարժումը վերակազմավորվի որպես կուսակցություն և զբաղվի քաղաքականությամբ։

Մեր զանգերին մի քանի անգամ պատասխանել են «Համահայկական ճակատ» շարժման գրասենյակից և ասել,որ Արշակ Կարապետյանը տեղում չէ, բայց անպայման կփոխանցեն մեր հարցերը։

Oragir.News-ի լրագրողին ի վերջո հաջողվել է կապվել Արշակ Կարապետյանի հետ, ով ասել է, որ այդ պահին հարմար չէ, և խնդրել է հարցերն ուղարկել իր մեսենջերին։ Արդեն մի քանի օր է անցել, բայց մեր հարցերը մնացել են անպատասխան։

Ավելին, ենթադրելի է, որ հավակնոտ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ոչ թե հարցազրույց տալուց է խուսափում, այլ Oragir.News-ի հարցադրումներից:

Ամենից շատ դիտված

17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան
18:47 Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է երկրից
19:01 Հայ ընտանիք պետք է բռնությունից զերծ լինի. Աննա Հակոբյանի տեսաուղերձը