Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:48 24-12-2023

Գյումրու տոնածառը ֆոնոգրամայով են բացել. տեսանյութ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Oragir.News-ը, Գյումրիում դեկտեմբերի 22-ին վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։

Գյումրու Վարդանանց հրապարակի տոնածառն ունի 27 մետր բարձրություն ու ձևավորված է գունավոր լամպերից պատրաստված լուսաշղթաներով՝ ամենամյա անփոփոխ տեսքով ու դիզայնով: Տոնական միջոցառումն ուղեկցվել է փողային նվագախմբի, «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի կատարումներով: Երեկոն ավարտվել է երևանյան հրավառությանը բավական զիջող ամանորյա հրավառությամբ:

Oragir.News-ի տեղեկություններով՝ առաջին տարին չէ, որ տոնական միջոցառմանը մասնակցում է Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը, որը, զարմանալիորեն, միշտ ելույթ է ունենում ֆոնոգրամայով:

«Թե՛ այս տարի, թե՛ վերջին նախորդող տարիներին, իրենք ելույթ են ունենում: Առհասարակ քաղաքային շատ միջոցառումների են իրենք նվագում ու միշտ ֆոնոգրամմայով: Այս անգամ էլ մոտեցանք, որ ավելի մոտիկից նայենք, ու էլի նույն պատկերն էր. էլի ֆոնոգրամմայով էին երգում: Երգելու ընթացքում անգամ բուղ դուրս չէր գալիս. վիդեոյի մեջ էլ է երևում: Խմբի երեխաները փոխանցեցին, որ պատճառը քաղաքապետարանի կողմից չաշխատող բարձրախոսներ տալն էր: Ասել էին՝ դուք երգեք բարձրախոսներով, մնացածը՝ հեչ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու երիտասարդներից մեկը: Համույթի ելույթի ընթացքում հնչող երգերի մի մասի թե՛ երաժշտության, թե՛ բառերի հեղինակը Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ավագանու որոշմամբ՝ կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի և դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար հատկացվել է 6 մլն դրամ։ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ իր խոսքում նշել է, որ անցած տարվա համեմատ՝ 1.5 մլն-ով պակաս են արել, բայց հաջորդ տարի փոխելու են, մասնագետներ են հրավիրելու քաղաքի ամբողջական դիզայնի համար: «Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության:

Հաջորդ տարի էլի բնական տոնածառ ենք ունենալու, ինժեներական, դիզայներական լուծումներով ենք փոխելու»:

Տեսանյութ․


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին