Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:15 23-12-2023

Նրանք հայոց պատմության վերջին էջը շրջած խմբակցության անդամներն են․ Թևան Պողոսյան

«ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել․ «Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները»։

Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանը հետ՝ անդրադառնալով ՔՊ-ական իշխանության և ԼՂ նախագահի սպասվելիք կոնֆլիկտին։

«Մարդիկ ժամանակին մեկնում էին Ստեփանակերտ և նախագահի պաշտոն զբաղեցնողի սենյակում մեծարում էին նրան՝ անվանելով մեծարգո։ Եթե կողքի հայի մասին խոսելիս կարող ենք ասել՝ ով է նա, ուրեմն դա այդ մարդու դաստիրակության մասին է խոսում»,-ասաց քաղաքագետը։

Հարցին, թե որն է ելքը ստեղծված լարված իրավճակից, Պողոսյանը պատասխանեց. «Կկատարվի այն, ինչ հայ ազգը որոշի, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եթե հայ ազգը որոշի, որ պետք է Արցախի նախագահին պաշտպանի, ապա ինչ-որ մեկը չի կարող Հայաստանի քաղաքացուն ասել՝ ով է նա։ Թող ինքը իր մասին մտածի, որ եղել են այն խմբակցության անդամները, որոնք շրջել են հայոց պետականության վերջին էջը»։

Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները՝ գալիք սերունդերի մասին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի