Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:27 22-12-2023

Քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրվա ընթացքում քաղաքական գործերով միանգամից 3 դատական նիստ էր:

Առավոտյան Նարեկ Սամսոնյանի բենեֆիսն էր, ով իր հեղինակային հաղորդման ժամանակ նկարագրել էր ԱԺ-ում տեղի ունեցած «մարտերը», ինչը որպես առիթ օգտագործելով իշխանությունը գործ է կարկատել:

Ոչինչ, Նարեկն այս վիճակին ծանոթ է` մի կերպ կդիմանա:

Օրվա միջնամասում 44-օրյա պատերազմում սխրանքներ գործած ու նահատակված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյան գործով դատավարությունն էր:

Գարիկը տնային կալանքի մեջ է և թիվս մեծ թվով սահմանափակումների, վերջինս հնարավորություն չի ունենում այցելելու իր Սրբավայր` Եռաբլուր:

Այս գործով իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում` Գարիկին ու նրա ընտանիքին առավելագույն վնասներ և տհաճություններ պատճառելու համար:

Օրվա վերջին արդեն Նարեկ Մալյանի գործով դատավարությունն է, որը վաղուց խեղկատակության է վերածվել, իսկ վերջինս շարունակում է կալանքի տակ մնալ:

Նարեկը ձանձրույթից դատի ժամանակ ընթերցանությամբ է զբաղվում, իսկ ընդմիջումներին իշխանության տարբեր գործիքներին քաղաքական չափալախներ հասցնում:

Հայաստանյան քաղաքական առօրյան է` քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի