Ներքին 2 տարի առաջ - 19:08 22-12-2023

Քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել են «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը, որը հաստատվել է Կառավարության կողմից: Հայեցակարգին հաջորդելու է օրենսդրական փաթեթի ընդունումը խորհրդարանում:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումը կարեւոր նշանակություն է ունենալու քաղաքացիների, հատկապես՝ բնակչության խոցելի խմբերի համար: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ հարցը հետաքրքրում է հանձնաժողովի անդամներին, քանի որ բնակչության աղքատացումը երբեմն ուղիղ կապվում է բժշկական ծառայությունների հետ:

«Այսինքն՝ ստացվում է այնպես, որ պատահած հիվանդացությունների պատճառով ընտանիքը հայտնվում է աղքատության եզրին, ինչը նշանակում է, որ մենք ժամանակին չենք անում բավարար խնայողություններ առողջության պահպանության կամ բժշկական որակյալ օգնություն ստանալու համար»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ նախագծի հիմնական նպատակը բժշկական ծառայությունների հասանելիության մեծացումն է: Այն վերաբերելու է Հայաստանի ամբողջ բնակչությանը եւ լուծելու է բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Համակարգը նախատեսվում է ներդնել 2024 թվականի երկրորդ կիսամյակում, ամբողջապես այն ներդրված կլինի 2027 թվականին: Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն պետպատվերի համակարգում գտնվողները՝ 0-18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստի համակարգում գտնվող անձինք, այնուհետեւ՝ փուլ առ փուլ կենսաթոշակառուները, աշխատող քաղաքացիները, ինքնազբաղվածները եւ այլն: Այն անձինք, որոնք ընդգրկված չեն լինի համակարգում, նույնպես կօգտվեն առողջության բժշկական ապահովագրությունից, սակայն նվազագույն չափով:

Նշվել է, որ ապահովագրական վճարը լինելու է ֆիքսված, մինչեւ 300 հազար դրամ ստացող քաղաքացիների պարագայում պետությունը սուբսիդիա կիրականացնի:

Լենա Նանուշյանը եւ Սամվել Խարազյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը