Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:36 21-12-2023

Լոռու մարզում գազատար ավտոցիստեռնը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կազբեկ Ագուզարովը իր վարած MANN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Վթարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է ու ամբողջությամբ փակել ճանապարհը:

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: