copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 07:07 20-12-2023

Իրավիճակը գնալով թեժանում է. ընդդիմությունը ՔՊ-ի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու տարեվերջյան կարեւոր նիստին։ Ինչպես հայտնել ենք, Երեվանի նոր ձեւավորված ավագանին դեկտեմբերի 26-ի նիստում քննարկելու է համայնքի 2024թ.-ի բյուջեն եւ զարգացման ծրագիրը:
Բյուջեն եւ զարգացման ծրագիրը ներկայացնելու է քաղաքապետը, հաստատելու՝ ավագանին:

Ի տարբերություն խորհրդարանի, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն է եւ ցանկացած որոշում կայացնում է միանձնյա եւ առանց խոչընդոտի, ավագանիում ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի:

Բանն այն է, որ ընդդիմադիր երեք խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ, իսկ ՔՊ-ն եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը՝ 33:

Այսինքն՝ դեկտեմբերի 26-ին ամեն բան կախված է ընդդիմությունից. եթե չգնան ու չհաստատեն բյուջեն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան ՔՊ-ի համար Երեւանի կառավարման հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ֆրակցիաներն այս օրերին թեժ քննարկումներ են անում, հատուկ ֆինանսական խմբեր են ձեւավորել, որպեսզի ուսումնասիրեն բյուջեն ու, ըստ այդմ, որոշում կայացնեն՝ գնում են նիստին, ինչպես են քվեարկելու այդ օրը:

Առաջիկայում նաեւ ավագանու ֆրակցիաները նիստեր կանեն ու վերջնական որոշում կկայացնեն այս մասով:

Ինչպես մեզ փոխանցեցին, ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են միասնական որոշում կայացնել ու մեկ ճակատով այդ օրը հանդես գալ:
Հավելենք, որ երեկ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ Երեւանի իշխանությունները՝ ՔՊ եւ «Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր եւ վճարներ, այդ թվում՝ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիները:

Ընդդեմ այս թանկացումների նրանք երեկ ակցիա իրականացրին:

«Ժողովուրդ» օրաթերթը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից հետաքրքրվել է՝ պատրաստվում են արդյոք այս թանկացումները զսպող ու ավտոկայանատեղիների համար նախատեսված վճարները կարգավորող նախագիծ բերել ավագանու նիստին։ Մեզ ասացին, որ դեռ նման քննարկում չեն ունեցել, մասնակցության եւ օրակարգի հետ կապված հարցերը քննարկելու են խմբակցության առաջիկա նիստին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
adv_banner

Ամենից շատ դիտված

11:02 Ադրբեջանցիների ոչ սպորտային պահվածքը՝ հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ
13:30 ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:00 Արմավիրում ծիրան հավաքելու գնացած հնդիկները բերման են ենթարկվել
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
22:30 Մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն վարչապետն է, բայց Հայաստանը ծախում է․ հարցում
15:10 Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան  
12:02 Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել
12:52 Կարապետ Պողոսյանն այս պահին տանն է, հատուկ  հսկողության տակ