Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:48 19-12-2023

Անահիտ Մանասյանը Վանաձորում է

Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:

Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:

«Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,-ասել է Պաշտպանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:

Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ Վանաձորում իրավապաշտպանների հետ հանդիպում անցկացնելու գաղափարը պատահական չէ, քանի որ նրանք իրականացնում են մեծածավալ աշխատանք, մշտապես բարձրաձայնում են հրատապ լուծումներ պահանջող խնդիրները:

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին: Պաշտպանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են տարատեսակ զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան