Ներքին 2 տարի առաջ - 23:40 18-12-2023

Քանի դեռ գարշապետիկն է իշխում Հայաստանում, բանտերը լիքն են լինելու քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԵԺԻՄԻ ԶՈՀԸ․․․ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ

Ազատ և անկախ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց, իր իսկ զոհ՝ Արմեն Գրիգորյանին։ Զարմանալու պատճառ չիք։ Նախ, արդարացնել Արմեն Գրիգորյանին, նշանակում է մեղադրել վարչապետ կոչեցյալին և նրա գրպանային քննիչ-դատախազին։ Երկրորդ, արդարացնել Արմեն Գրիգորյանին, նշանակում է մեղավոր ճանաչել ինքն իրեն, քանի որ մերժել էր փոխել Արմեն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։Իհարկե, կարևորն առաջինն է՝ ոչ մի դեպքում չհակադրվել և հլու-հնազանդ կատարել վարչապետ կոչեցյալի բոլոր հանձնարարությունները։Պաշտպանական կողմը մտադիր է դիմել վերաքննիչ դատարան։

Առանձնապես հույս չունենալով վերաքննիչ դատարանի վրա, ողջունում եմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի որոշումը։ Պետք է պատռել բոլոր դատավորների դիմակները։ Իսկ Արմեն Գրիգորյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների արդարացումները կլինեն միայն իշխանափոխությունից հետո, ինչպես ստալինյան զոհերի արդարացումները եղան միայն Ստալինի սատկելուց հետո։Հուսանք, որ նույն մնացականմարտիրոսյանները չեն արդարացնի ռեժիմի զոհերին։ Քանի դեռ գարշապետիկն է իշխում Հայաստանում, բանտերը լիքն են լինելու քաղբանտարկյալներով և քաղբանտարկյալ զոհերի թիվն ավելանալու է։

Ի՞նչ են մտածում ընդդիմադիր կոմիտեները․․․»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան