Ներքին 2 տարի առաջ - 21:27 18-12-2023

Քննարկվել է Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը:

Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Հյուրը համաձայնել է, որ անհրաժշետ է զարգացնել բարեկամական խմբերի միջեւ գործակցությունը:

Հայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով: Կողմերը տեսակետներ են փոխանակել սոցիալական աջակցության ծրագրերի, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը եւ էականորեն կրճատել աղքատությունը: «Կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որը կա մեր երկրում, կնպաստի հասնելու այս նպատակներին»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան