Հայկական ֆուտբոլի ապագան վտանգված է․ Հրապարակ
copy image url

Հայկական ֆուտբոլի ապագան վտանգված է․ Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:03 15-12-2023
Հրապարակ օրաթերթը գրում է․

Մի քանի օր առաջ «Փյունիկ» ՖԱ սեփականատերը հայտարարեց, որ ընտրվելուց ի վեր Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ֆուտբոլի ֆեդերացիան 70 մլն դոլարի չափ գումար է ստացել, որի ծախսման արդյունավետությունը խիստ կասկածելի է: Պարզ է, որ քանի դեռ ՀՖՖ ղեկավարությանը հովանավորում են իշխանությունները, դժվար թե դատախազությունը ստուգի մամուլի հրապարակումները եւ անհատների հայտարարությունները։

Առավել եւս՝ քրեական գործ հարուցի այդ մասով: Իսկ մամուլում բազմաթիվ անգամներ են տեղեկություններ շրջանառվել, որ ֆեդերացիայի՝ դրսից ստացած գումարների ծախսման մեջ ներգրավված են «կասկածելի» դեմքեր, հաճախ շրջանառվում է նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, մասնավորապես, ընդամենը 2 ամիս առաջ հրապարակում եղավ, որ 1.5 մլն դոլար արժողությամբ նախագծի շինարարությունն իրականացրել է նրա ընկերոջ ՍՊԸ-ն, որը նախկինում նման մասշտաբի շինարարության փորձ չի ունեցել:

Այսինքն, Մելիքբեկյանի՝ ՀՀՖ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ոչ միայն խայտառակ հաշիվներ են գրանցվել հայկական ֆուտբոլում, այլեւ բազմաթիվ հրապարակումներ են եղել տարբեր սկանդալների՝ ֆուտբոլի հետ կապ չունեցող մարդկանց գործկոմ բերելու, պայմանավորված խաղերի, բանակից ֆուտբոլիստներին ազատելու հետ կապված։ Ընդ որում, այդ ազատվածները չունեին համապատասխան որակ եւ հիմա կա՛մ դուրս են եկել ֆուտբոլից, կա՛մ, մեղմ ասած, հայկական ֆուտբոլի ապագան չեն եւ այլն: Սակայն այս ամենը Մելիքբեկյանին հետ չպահեց ժամկետը լրանալուն պես կրկին առաջադրվելու մտքից, ու, ինչպես 2019-ին, այնպես էլ հիմա գնում է ընտրության՝ ունենալով բացառապես իշխանական բարձր հովանավորչությունը, իսկ դրա պատճառների մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել:

Ի դեպ՝ բավական հետաքրքիր է ֆանատների շարժումների տարօրինակ լռությունը՝ հավաքականները խայտառակ վատ արդյունքներ են գրանցում, առաջնությունից թիմեր են դուրս գալիս, Մելիքբեկյանի ընտրվելու պարագայում սպառնում է ֆուտբոլից դուրս գալ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը», ու քար լռություն է։ Այնինչ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ բողոքի բազմաթիվ ակցիաներ էին կազմակերպում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է