Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:07 15-12-2023

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը լվացման կետ է բացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ քաղաքապետարանին, բուժհաստատություններին պատկանող ավտոմեքենաները, հրահանգված է, ՔՊ պատգամավորի ամուսնու լվացման կայանում լվանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կապվեց պատգամավոր Էմմա Պալյանի հետ՝ պարզելու՝ արդյոք այս տեղեկությունները ճիշտ են, թե ոչ, եւ ինչու է նրա ամուսինը միշտ արտոնյալ:
«Հիմա ամուսինս աշխատում է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում։ Ես ապշում եմ նման վառ երեւակայության վրա։ Որեւէ նման ինֆորմացիա չկա, որ պարտադրանք լինի, այն էլ՝ հիվանդանոցների։ Նման պարտադրանք չկա։ Ես իմ ամուսնու գործունեությամբ այդքան չեմ զբաղվում, բայց ձեր նշածը բացարձակ սուտ է. նման պարտադրանք չկա, չի կարող լինել»:


Նկատենք, որ Էմմա Պալյանը ոչ մի կերպ չհերքեց ամուսնու՝ ավտոլվացման կետ ունենալու հանգամանքը, իսկ պետական պաշտոն եւ բիզնես համատեղելիությունը լրիվ անօրինական է, ինչի մասին ԱԺ-ում հարցախեղդ էր անում ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին:

Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր՝ ՔՊ-ական Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: ՔՊ պատգամավորը պարզաբանել էր. «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր եմ, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ, եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց