Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:11 14-12-2023

ՀՀ քաղաքացին տեղյակ չի լինելու, թե ինչպես են կազմակերպվելու իր երկրի սահմանները ճշգրտող հանձնաժողովի աշխատանքները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններն այսօր տեղեկություն են հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման աշխատակարգը հասատելու մասին։

Հայկական կողմն ընդհանուր ձեւակերպումներով է ներկայացրել, թե ինչի մասին է խոսքը։ Ավելին ՀՀ կառավարության կայքում, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված այդ հարցը (33-րդ կետը) միակն է, որ կից փաստաթղղթեր չունի. ոչ կառավարության որոշման նախագիծն է դրված, ոչ հաստատման ենթակա փաստաթուղթը, ոչ էլ հիմնավորումը:

Արդյունքում ՀՀ քաղաքացին տեղյակ չի լինելու, թե ինչպես են կազմակերպվելու իր երկրի սահմանները ճշգրտող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքները։ Փաստաթուղթը ստանալու վերաբերյալ հարցում արդեն իսկ ուղարկել եմ կառավարության նիստում հարցը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարություն։

Ի տարբերություն ՀՀ կառավարության, Ադրբեջանի նախարարների կաբինետն այսօր, հաստատելուց անմիջապես հետո հրապարակել է վերոնշյալ աշխատակարգը: Փաստաթղթում նշվում է, որ սահմանները ճշգրտելու գործընթացը գաղտնի է լինելու։

Որևէ տեղեկություն, հաղորդագրություն հրապարակելու համար անհրաժեշտ է լինելու երկու կողմերի համաձայնությունը: Ասել է թե՝ եթե Տավուշի որևէ հատվածի, կամ Վայոց Ձորում Տիգրանաշենի մեկ այլ հատվածի ճշգրտման հարցով, եթե ադրբեջանական կամ հայկական կողմը դեմ լինի, չեն տեղեկացնի մեր հայրենակիցներին, թե ինչ են համաձայնվել, մինչեւ փաստի առաջ կանգնած ընդհանուր համաձայնության պարագայում չհրապարակեն ամբողջական փաթեթը։

Այսպես էլ բանակցություններն ընթանում են՝ սեփական ժողովրդին, հասարակությանը մոլորեցնելով ու թութակի պես կրկնելով միայն կախարդական խաղաղություն բառը։ Իսկ այս երկու օրն արդեն հայկական ու արբեջանական արտգործնախարարների լրիվ իրարամեժ հայտարարությունները փաստում են՝ խաղաղության փոխարեն գործ ունենք պարտադրված զիջումների ու պետականազրկման հետ»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին