Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:15 14-12-2023

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ընդունել է իրանական պատվիրակությանը

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության հարցերով պատասխանատու փոխնախագահ Մոհսեն Մոհամմադզադենին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի և Կապանում ԻԻՀ հյուպատոսության ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հայկ Հարությունյանը ողջունեց պատվիրակության այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնեց երկուստեք հարաբերությունների խորացման մեջ հետաքրքրություն ցուցաբերելու համար։

Հյուրերը նշեցին, որ շահագրգռված են սերտ համագործակցություն հաստատել «Արաս» ԱՏԳ-ի ու Հայաստանի, հատկապես հարևան Սյունիքի միջև և տեղեկատվական տեսանյութերով ներկայացրեցին «Արասը», նրա զարգացած ուղղությունները, ներդրումային հնարավորություններն ու ներուժը տարբեր բնագավառներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ, լոգիստիկա, զբոսաշրջություն և այլն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հետագա փոխգործակցության համար․ ԱՏԳ-ի ներկայացուցիչները մի շարք առաջարկություններ փոխանցեցին հատկապես զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտների համար։ Մարզպետի աշխատակազմը կուսումնասիրի դրանք ու կոնկրետ ծրագրեր կառաջարկի համատեղ իրականացման, հետագա կապերի ընդլայնման համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան