Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:39 14-12-2023

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը և քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը կարևորել են այս տարվա մայիսին հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել է նաև համագործակցությունը մշակութային, կրթական և գիտական ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին, ընդգծվել պարբերական քաղաքական շփումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Փոխնախարար Հովհաննիսյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությանը և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ էթնիկ զտմանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան