Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 14-12-2023

Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգություն չկա. քանդակագործ

«Հայաստանում կա Կովկասյան թաթարների մշակութային ներկայություն, այսինքն`գերեզմանաքարեր և այլն, որոնք նորմալ պահպանվել են, դրանց ձեռք չեն տրվել, չեն վնասվել։ Հայաստանում կան տարբեր երկրների մշակութային ժառանգության հատվածներ, որոնց, ի պատիվ մեզ, ձեռք չի տրվել, բայց որպես այդպիսին` ադրբեջանական մշակութային ժառանգություն (խոսքը ներկայիս Ադրբեջանի մասին է) չունենք, ունենք խորհրդային 1935 թվականից Ադրբեջան հայտարարված ադրբեջանական ներկայություն, որտեղ էլի շատ լուրջ վերապահումներ պետք է անենք, որովհետև մենք չգիտենք` ադրբեջանական ասելով` տվյալ հատվածում դա լեզգի կամ կովկասյան ալբանացիների, թալիշների, թե կովկասյան թաթարների մասին է խոսքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Քանդակագործության ազգային պարկ-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը։

Քանդակագործը անդրադառնում է նաև «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկի) արձանը ՀՀ-ում նորից կառուցելու մասին խոսակցություններին։

Արթուր Գևորգյանի խոսքով, արձանի այլ տեղում ու նոր տարբերակը կառուցելը հեղինակային իրավունքի խախտում է, և արձանի կրկնությունը այլ միջավայրում ժամանակից, իրականությունից դուրս է և արդյունքում չի կարող ունենալ երբեմնի նշանակությունը։

Արցախում այն խորհրդանիշ էր, բայց Գորիսում այն իր նշանակությունը կորցնում է։

«Եթե Արցախում այն կյանքի ու հարատևության խորհրդանիշ էր, այլ տեղում կդառնա Արցախի անկման խորհրդանիշ, ինչը հակասում է և՛ հեղինակի մտահղացմանը, և՛ հասարակության ընկալմանը»,- ընդգծում է քանդակագործը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի