Խոսք 5 տարի առաջ - 17:25 13-07-2021

Քննադատել կարելի է լեզվով, այլ ոչ թե մի ամբողջական քանդակով. քանդակագործ

Գերմանաբնակ հայ քանդակագործ Շավարշ Խաչատրյանի հետ զրուցել ենք արվեստ-քաղաքականություն կապի և հայաստանյան արվեստի ապագայի մասին:

- Պարո՛ն Խաչատրյան, քաղաքական այս վիճակն ազդու՞մ է արդյոք արվեստի վրա:

Այսօր Հայաստանում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, և այն բնականաբար ազդում է բոլորի, այդ թվում նաև արվեստագետի կյանքի վրա:

Երկրում ստեղծված այս քաղաքական իրավիճակից տուժում է առաջին հերթին նրա զարգացումը:

Երբ քաղաքական իշխանությունները չեն հասկանում, թե իրենք ինչ են անում, զարգացման ինչպիսի տեսլական ունեն, ստեղծվում է նմանատիպ ճգնաժամային իրավիճակ:

Աշխարհում շատ կան քիչ բնակչությամբ, փոքր երկրներ, որոնք համշախարհային ճանաչում ունեն, և մենք էլ կարող էինք խելամիտ, հավասարակշռված կառավարման դեպքում հենց այդպիսի երկիր դառնալ՝ չնայած սահմանային իրավիճակին և բլոկադային:

Հայաստանում բարդ իրավիճակ է ստեղծվել, և արվեստագետների մեծ մասը, որն այսօր քաղաքականությամբ է զբաղվում, առաջնորդվում է միմյան սեփական շահով, մինչդեռ արվեստի մեջ պետք է գլոբալ մտածել: Միայն այդ դեպքում է, որ մարդը սեփական շահի ետևից չի ընկնում և ցանկանում է այնպես անել, որ ժողովրդի համար էլ լավ լինի:

Իհարկե, արվեստի զարգացումն ուղիղ կապ ունի տնտեսական թռչքի հետ, քանի որ արվեստագետը նույնպես մարդ է և պետք է կարողանա հոգ տանել իր ընտանիքի և առօրյայի մասին:

Սովետական տարիներին մենք սովոր էինք պետությունից ակնկալել գործ և առաջադրանքներ: Այս պայմաններում անձի անհատական զարգացումը բացառվում էր:

Հիմա մարդկանց ուղեղներում դեռևս սովետական մտածողությունն է պահպանվում, այսինքն՝ գործ տվեք աշխատեմ:

Քչերն են մտածում այն մասին, որ հիմա ինքներս պետք է գործ անենք, ինքներս պետք է մի բան ստեղծենք:

Իշխանությունների կողմից խոստացված տնտեսական թռիչքային աճը, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ:

Տպավորություն է, որ այդ մարդիկ 2018 թվականին փողոցից եկան իշխանության, գումար տեսան ու մնացած ամեն ինչի մասին մոռացան:

-Ձեր կարծիքով, արվեստը ծառայու՞մ է արդյոք քաղաքականությանը:

Կարծում եմ՝ ոչ, և այդպես մտածելու համար ես իմ պատճառներն ունեմ:

Թեպետ նույնիսկ այստեղ՝ Գերմանիայում, այս հարցի պատասխանը միանշանակ չէ, այնունամենայնիվ ես կարծում եմ, որ արվեստագետը պետք է լինի ազատ, ստեղծագործի հոգով:

Իհարկե, եղել են մարդիկ, որոնք իրենց արվեստով ծառայել են քաղաքականությանը, քննադատել են համակարգը, բայց ես կարծում եմ, որ քննադատել կարելի է լեզվով, այլ ոչ թե մի ամբողջ քանդակով:

20-րդ դարասկզբին Ռուսաստանում քաղաքական պատվերներ կատարող արվեստագետներից զատ գործում էին նաև արվեստագետների խմբեր, որոնք ազատ ստեղծագործողներ էին: Նրանց թվում էր նաև Մարտիրոս Սարյանը: Այս խմբերի փիլիսոփայությունը հոգևոր ազատություններն էին:

Ինչևէ, կարծում եմ, որ նկարիչը իր գործում պետք է ազատ լինի: Իհարկե նա կարող է նաև քաղաքականության այս կամ այն ուղղությանը պատկանել, բայց դա պետք է իր ընտրությունը լինի, այլ ոչ թե իրեն ինչ-որ մեկը հրամայի:

Ես ինքս մասնակցում եմ քաղաքական քննարկումներին՝ լեզվով: Փաշինյանին էշի վրա երբեք չեմ քանդակի:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ կգա՞ մի օր, երբ Հայաստանում նույնպես համաշխարհային արվեստի գլուխգործոցներ կստեղծվեն:

Իհարկե կգա: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես տեր կկանգնի իր ավեստագետին: Քաղաքական գործիչը կմտածի՞ արդյոք արվեստագետի մասին, թե կսահմանափակվի միայն սեփական գրպանի մասին մտածելով:

Երկիրը գովազդի կարիք ունի, այն պետք է տեր ունենա: Իրավիճակը բարդ է և՛Հայաստանում, և՛ սփյուռքում:

Ես այսօր էլ Հայաստանում տեսնում եմ հրաշալի, կրթված երիտասարդների, որոնք ստվերի տակ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը նրանց մասին հոգ չի տանում: Արվեստագետներն էլ իրենց հերթին պետք է պետության ու սփյուռքի հետ աշխատեն:

Պետությունը պետք է այնպես անի, որ արվեստագետները երկիրն աշխարհով մեկ ճանաչելի դարձնեն :

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ