Արտաքին 2 տարի առաջ - 11:05 14-12-2023

Եգիպտոսը հայտնում է Գազայից ավելի քան 14 հազար օտարերկրացիների տարհանման մասին

Պաղեստինյան անկլավում լարվածության կտրուկ աճից հետո Գազայի հատվածից Եգիպտոս են տարհանվել ավելի քան 14 հազար օտարերկրացիներ և երկքաղաքացիություն ունեցող անձինք։ Այս տվյալները ներկայացրել է Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը։

«Լարվածության սրման սկզբից մինչ այժմ Գազայից «Ռաֆահ» անցակետով Եգիպտոս է տեղափոխվել 14023 օտարերկրացի և երկքաղաքացի, ինչպես նաև 2135 եգիպտացի», – նշել է Ռաշվանը։

Նա հավելել է, որ մինչ օրս այդ հատվածից Եգիպտոս է հասցվել 773 անձինք, ովքեր վիրավորվել են Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռմբակոծության հետևանքով, և ծանր հիվանդ մարդիկ, որոնք բուժման նպատակով տեղափոխվել են Եգիպտոսի հիվանդանոցներ։


Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան