Արտաքին 4 տարի առաջ - 16:48 28-07-2022

Եգիպտոսը խզել է 240 հազար տոննա ուկրաինական ցորենի գնման պայմանագիրը

Եգիպտոսը հրաժարվել է պայմանագրերից, որոնց համաձայն` փետրվարին և մարտին Ուկրաինայից պետք է ստանար ընդհանուր առմամբ 240 հազար տոննա հացահատիկ, հայտնում է Reuters-ը՝ երկու իրազեկ աղբյուրներին հղումով։

Պատերազմի պատճառով հացահատիկը չի կարողացել ժամանակին մատակարարվել։ Մեկ բեռնված հացահատիկի փոխադրող դեռ չի լքել Սև ծովի նավահանգիստը, իսկ հացահատիկի առաքման համար վարձակալված ևս չորս նավ չի սպասել բեռնմանը։

Այժմ նավերը, որոնք պետք է հացահատիկ տեղափոխեին, բայց չեն ստացել բեռը, ազատվում են պայմանագրային պարտավորություններից:

Օդեսայի մարզի Չերնոմորսկ նավահանգստում դեռ կանգնած, հացահատիկով բեռնված հինգերորդ նավը ծրագրվում է ուղարկել Եգիպտոս, երբ հնարավոր լինի։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել