Մամուլ 2 տարի առաջ - 08:07 14-12-2023

Վահե Ղազարյանի շուրջ օղակը սեղմվում է. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում եւ ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին: Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե Ղազարյանի մտերիմներն են` նրա նշանակած կադրերը, ընդ որում՝ Գորիսի պետն օրերս է նշանակվել՝ նոյեմբերի 28-ին։

Համակարգում կարծում են, որ այս ձերբակալության հիմքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալ Արփինե Սարգսյանի հակամարտությունն է, որը կամաց պատերազմի է վերածվում։ Արփինե Սարգսյանը, ինչպես հաղորդել էինք, վայելում է արեւմտամետների, սորոսականների աջակցությունը եւ աջակցում է նրանց Վահե Ղազարյանին հեռացնելու գործում: Հիմա տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ եւ Ղազարյանի դեմ պայքարին ներգրավել նաեւ Սասուն Խաչատրյանին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ