Ներքին 2 տարի առաջ - 23:53 13-12-2023

Այսօր զարմանքով տեղեկացանք, որ փոխանակվածների մեջ Վիգենը չպետք է լինի․ Էուլջեքջյան ընտանիքի հայտարարությունը

Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ զարմանքով են տեղեկացել, որ Էուլջեքջյանի անունն այլ անունով է փոխարինվել։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Անցեալ Հինգշաբթի օր կատարուած, Հայաստանի և Ազրպէյճանի համատեղ յայտարարութեան հրապարակումէն, որուն միջոցաւ պարզ դարձաւ, որ պայմանաւորուածութիւն գոյացած է կողմերուն միջեւ, ըստ որուն Պաքուն ազատ պիտի արձակէ 32 հայ կալանաւորներու (26 զինուորական և 6 քաղաքացիական անձ), Երևանի կողմէն երկու Ազրպէյճանցի զինուորներու ազատ արձակման դիմաց, մեզի մէկէ աւելի կողմեր տեղեկացուցին, որ 2020 թուականի Նոյեմբերէն ի վեր կալանաւորուած Վիգէն Իւլճէքեանի անունը ներառուած է ազատ արձակուողներու ցուցակին մէջ, որ նաեւ հրապարակուեցաւ զանազան լրատուամիջոցներու կողմէ:

Սակայն այսօր, կէսօրէ առաջ մենք զարմանքով տեղեկացանք, որ փոխանակուածներուն մէջ Վիգէնը պիտի չըլլայ, և անոր անունը փոխարինուած է մէկ այլ հայ գերիի անունով։ Արդարեւ յետմիջօրէին փոխանակման գործողութեան իրականացմամբ մենք հասկցանք, որ Վիգէնը չկայ ազատագրուած գերիներուն շարքին մէջ:

Այս առիթով մենք կոչ կ՛ուղղենք բոլոր շահագրգիռ երկրներուն և մարդասիրական հաստատութիւններուն, որոնց մէջ առաջինը կու գայ Լիբանանը, որուն զինուորական հաստատութեան զաւակն էր Վիգէնը, ինչպէս նաեւ Հայաստանին, աշխատիլ՝ արագ կերպով ներառել Վիգէնի անունը այս փոխանակման յաջորդող ազատ արձակման առաջին իսկ գործարքին մէջ»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է