Ներքին 2 տարի առաջ - 20:03 13-12-2023

Աննա Հակոբյանը այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գրիգորյանի տուն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 13-ին այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գրիգորյանի տուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Մխիթարի ծնողների՝ Կորյուն Զաքարյանի, Նազելի Գրիգորյանի և հորեղբոր՝ Ալբերտ Զաքարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Մխիթարի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

«Մխիթարի հարազատները վարչապետի տիկնոջը մանրամասներ են պատմել իրենց զավակի սպորտային կարիերայից: Մխիթարը զբաղվել է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, հաղթել բազմաթիվ մենամարտերում:

Հարազատները պատմում են՝ Մխիթարը անհամբեր սպասում էր 18 տարին լրանալուն, ասում էր՝ պարտավոր է բանակ գնալ ու հայրենիքը պաշտպանել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարի հարազատներին՝ խիզախ որդի լույս աշխարհ բերելու և դաստիարակելու համար:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան