Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:25 13-12-2023

Սկզբնական շրջանում առողջապահական ապահովագրությանը քաղաքացիները միանալու են կամավոր սկզբունքով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները։ Հանրային խոսույթում շրջանառվում են կարծիքներ, թե այս նախաձեռնությունը պարտադիր է դառնալու բոլոր աշխատողների համար, ինչպես պարտադիր կուտակայինը, որի դեմ բողոքի մեծ ալիք էր բարձրացել ժամանակին։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սկզբնական շրջանում առողջապահական ապահովագրությանը քաղաքացիները միանալու են կամավոր սկզբունքով․ «Առողջության ապահովագրությանը ներդրվելու է փուլային տարբերակով, աստիճանական անցնում առողջապահության ֆինանսավորման առաջադեմ մոդելին, որի իմաստն այն է, որ կհավասարակշռվեն պետական բյուջե ապահովագրավճար վճարողների ֆինանսական հնարավորությունները բնակչության կողմից իրականացվող առողջապահական ծախսերի հետ»։

Ծատրյանի խոսքով՝ ապահովագրութան ներդրման մեկնարկն ազդարարվելու է 2024 թվականի 2-րդ կիսամյակին, միջնաժամկետը՝ 2025-2026 թվականներին, և կավարտվի 2027 թվականին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի բյուջեի նախագծով 18 մլրդ դրամ է հատկացված առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք

Ձեզ գուցե հետաքրքրի