Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 13-12-2023

2023-ի 10 ամիսներին Հայաստան է եկել ավելի քան 4 մլն մարդ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները. ստորեւ ներկայացնում ենք բնակչության բնական շարժի տվյալները: Հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում մահացածների ընդհանուր թվաքանակը կազմել է 20 հազար 152 մարդ։

2022 թվականի համեմատ՝ այս ցուցանիշը նվազ է 316-ով։ Ցուցանիշում մահվան հիմնական պատճառները եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները եւ այլ հիվանդություններ։

ՀՀ բնակչության ծնվածների քանակը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 30 հազար 186 մարդ։ Այս տվյալը ներառում է նաեւ մեռելածինների ցուցանիշները։ Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը աճել է 258-ով, եւ 2021 թվականի համեմատ՝ նվազել 134-ով։

ՀՀ պետական սահմանի եւ՛ օդային, եւ՛ ցամաքային անցման կետերով 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախնական տվյալների համաձայն, Հայաստան է եկել 4 մլն 70 հազար 389 մարդ, որից 1 մլն 646 հազար 333-ը ՀՀ փաստաթղթերով են հատել սահմանը։ Այսինքն՝ ստացվում է, որ 2023 թվականի համար, նախնական ամփոփված տվյալների համաձայն, Հայաստան է այցելել է 2 մլն 424 հազար 56 օտարերկրացի։ Հայաստան են եկել 1 մլն 459 հազար 372 Ռուսաստանի քաղաքացի, 298 հազար 983 Վրաստանի քաղաքացի, 150 հազար 490 Իրանի քաղաքացի, 62 հազար 578 Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց