Ներքին 2 տարի առաջ - 23:03 12-12-2023

Վթարի է ենթարկվել Հայաստանում Ղազախստանի դեսպանին սպասարկող Mercedes-ը․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են 21-ամյա Էրիկ Պլուզյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Թադևոսյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է Հայաստանում Ղազախստանի հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված