Մամուլ 2 տարի առաջ - 07:34 12-12-2023

ՔՊ քաղաքական ժողովը նեղ կազմով է անցնելու. որն է պատճառը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովը, ի տարբերություն նախորդի, նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասը, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ չեն լինի:

Կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին ներկա են լինում կուսակցության վարչության անդամները, վարահսկիչ հանձնաժողովների անդամները, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ կառավարության ՔՊ-ական անդամները, ինչպես նաեւ այն համայնքապետերը, որոնք ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում: Բացի մշտական անդամներից, վարչության որոշմամբ, քաղաքական ժողովին մասնակցում են նաեւ հրավիրյալներ: Կուսակցության նախորդ քաղաքական ժողովին, որը տեղի էր ունեցել այս ամռանը՝ հունիսի 17-ին, Դիլիջան քաղաքում, ներկա էին գրեթե բոլոր պատգամավորները, կային նաեւ հրավիրյալներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը որոշել է այս անգամ քաղաքական ժողովը նեղ կազմով անցկացնել. հրավիրյալներ չեն լինի: Թե որն է պատճառը, ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց. «ՔՊ կուսակցության կանոնադրությամբ սահմանված է քաղաքական ժողովի կազմը: Վարչությունը կարող է որոշել՝ լինեն հրավիրյալներ, թե ոչ: Այս անգամ որոշումը եղել է այդպիսին, որ միայն կանոնադրությամբ սահմանված կազմով է քաղաքական ժողովը լինելու, հրավիրյալներ չեն լինելու»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ