Արտաքին 2 տարի առաջ - 18:37 11-12-2023

Թուրքիայի արդյունաբերության ծավալները նվազում են

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUİK) հրապարակել է տվյալներ` կապված հոկտեմբերին Թուրքիայի արդյունաբերության ծավալների հետ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2022-ի նույն ամսվա համեմատ հանքարդյունաբերության և քարահանության ոլորտում գրանցվել է 3.7, մշակող արդյունաբերության ոլորտում 1.3, իսկ էլեկտրոնիկայի ոլորտում 3.5 տոկոս աճ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ չնայած 2022-ի հոկտեմբերի համեմատ գրանցված աճին, արդյունաբերության ոլորտում 2023-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է նվազում:

Հանքարդյունաբերության և քարահանության ոլորտում նվազման ծավալները կազմել են 3.2, մշակող արդյունաբերության ոլորտում 0.3, իսկ էլեկտրոնիկայի ոլորտում 2.3 տոկոս:

Նվազումն ամսական կտրվածքով ընդհանուր առմամբ կազմել է 0.4 տոկոս:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները