Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:52 09-12-2023

Ֆրանսիայում ուսուցչին գլխատած դեռահասները դատապարտվել են

Ֆրանսիական դատարանը 6 դեռահասի դատապարտել է՝ 2020թ. դպրոցներից մեկում պատմության ուսուցիչ Սամուել Պատին գլխատելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Ուսուցիչն իր աշակերտներին ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բարկացրել էր իսլամադավան ծնողներին:

Դատավարության մասնակիցների թվում էր մի դեռահաս աղջիկ, ով, իբր, ասել էր իր ծնողներին, որ ուսուցիչը խնդրել է մուսուլման աշակերտներին հեռանալ սենյակից՝ նախքան ծաղրանկարները ցույց տալը:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կեղծ ցուցմունք տալու համար, քանի որ պարզվել է, որ նա այդ պահին դասարանում չի եղել։ Իսկ մյուս դեռահասները մեղավոր են ճանաչվել կանխամտածված հանցավոր դավադրություն իրականացնելու մեջ։

Ամենածանր պատիժը նշանակվել է դեռահասի նկատմամբ, ով պաշտոնապես դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման, թեև նա պետք է կարողանա դա կրել տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո: Սուտ մեղադրանքներ առաջադրելու և զրպարտչական մեկնաբանությունների մեջ մեղավոր ճանաչված աղջիկը դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները